Մենք ստեղծում ենք վառ ակտիվ համայնք , որը մեկ տեղում համախմբում է մեր աճի գրավականը արեստավարժ ուսուցիչներին և տաղանդավոր աշակերտներին
Մենք մեր նպատակն ենք համարում ներգրավել նոր հմուտ ուսուցիչների, փորձագետների և
գործընկերների՝ երեխաների զարգացման արդյունավետ և բազմազան ծրագրեր ստեղծելու համար:
Մենք կգտնենք բոլորի սրտի բանալին
Ժամանակակից կրթական մեթոդների օգտագործումը երեխաներին մտավոր, ճանաչողական, ստեղծագործական, սպորտային գործընթացի մեջ ներառելու, երեխաների նախասիրություններն ու հետաքրքրությունները զարգացնելով տարբեր ոլորտներում՝ առանց սահմանափակելու նրանց պոտենցիալը.համակարգ
Մեր ուսուցիչները - մեր հպարտությունն են

Որակյալ կրթություն
Ուսուցիչների արհեստավարժ անձնակազմը և Leader School - ի հիանալի նյութատեխնիկական բազան ապահովում է եվրոպական մակարդակի ուսուցումՈրակյալ կրթություն
Ուսուցիչների արհեստավարժ անձնակազմը ևLeader School - ի հիանալի նյութատեխնիկական
բազան ապահովում է եվրոպական մակարդակի
ուսուցում
Ամբողջական զարգացում
Մեր նպատակն է օգնել յուրաքանչյուր երեխայի առավալագույս բացահայտել սեփականհնարավորությունները և հասնել հաջողությունների
իրեն դուր եկած և հաճելի միջավայրում
Անհատական ուշադրություն
Leader School - ի կրթական ծրագիրը հիմնված էանհատական մոտեցմամբ յուրաքանչյուր
աշակերտին ՝ նրա կարողություններին և
կարիքներին համապատասխան
Հոգ ենք տանում երեխաների մասին նույնիսկ մանրուքներում
Սարքավորումներ
Հարմարավետ և որակյալ կրթություն ապահովելու համար դպրոցը համալրված է ժամանակակից սարքավորումներով՝ ինտերակտիվ գրատախտակներով, պրոյեկտորներով, համակարգիչներով, Wi-Fi ռուտռներով և այլ սարքերով։
Նրանց օգնությամբ աշակերտները կարող են սովորել նոր տեխնոլոգիաներ, զարգացնել իրենց հմտությունները և պատրաստվել ապագա մասնագիտությանը:
Կահույք
Դպրոցում հարմարավետ և ժամանակակից մթնոլորտ ստեղծելու համար մենք հոգացել ենք կահույքի որակի մասին։
Նոր գրասեղաններն ու աթոռները ոչ միայն գեղեցիկ են, այլ նաև հարմարավետ են, ինչը օգնում է ուսանողներին պահպանել ճիշտ կեցվածքը և դասերի ընթացքում խուսափել հոգնածությունից:
Վերանորոգում
Դպրոցի ինտերիերը թարմացնելու համար հիմնովին վերանորոգվել է բաց և մուգ գույներով։
Սա ոչ միայն թարմ և մաքուր տեսք է տալիս դպրոցին, այլև ստեղծում է հաճելի ուսումնական միջավայր: Թեթև պատերն ու առաստաղները օգնում են ավելի շատ լույս արտացոլել՝ սենյակները դարձնելով ավելի պայծառ և ընդարձակ:
LEADER SCHOOL-ի հաջողության գաղտնիքը առաջնորդական գաղափարների, նորարարական մոտեցումների, ժամանակի ռեսուրսի արդյունավետ օգտագործման և առավելագույն արդյունքների հասնելու մշտական որոնումներն ու իրագործումներն են։
Փորձառու և առաջատար մասնագետների նպատակն է ձևավորել գիտելիքներով, հմտություններով և կարողունակություններով հարուստ, միջազգային կրթական հարթակում մրցունակ շրջանավարտներ։
01
Հանրակրթական բարձր չափանիշներ
02
Եվրոպական կրթական լավագույն փորձի կիրառում
03
Լիարժեք ապահով և անվտանգ կենսագործունեության ապահովում
04
Ընդունելություն ողջ ուսումնական տարվա ընթացքում
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿՐԹԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Մենք ապահովում ենք որակյալ կրթություն ՝ կիրառելով միջազգային լավագույն փորձը , որը նպաստում է Leader school _ ի շրջանավարտի մասնագիտական ճիշտ կողմնորոշմանը։Դպրոցի առաջնային նպատակներից է բացահայտել սովորողի կարողունակությունները , զարգացնել տեսական գիտելիքները կյանքում կիրառելու հմտություններ, ձևավորել արժեքային համակարգ ։
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔ ՝ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔ
Դպրոցը , հավատարիմ մնալով իր ՝ ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՎ ՑԱՆԿԱԼԻ ԴԱՐՁՆԵԼ ԲՈԼՈՐԻՆ սկզբունքին , սովորողների համար սահմանել է զեղչային համակարգ , ինչպես նաև ներառել է կրթական լրացուցիչ ծառայությունների անվճար հավելումներ ։ԼԻԱՐԺԵՔ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Սովորողի համար դպրոցը հնարավորինս ապահովում է մտավոր , հոգևոր և ֆիզիկական աճի բոլոր նախապայմանները ։ Գիտելիքահեն և աշակերտակենտրոն ուսումնառությունը նպաստում է երեխայի հետագա արժանավայել կենսագործունեությանը։Լիցենզիա և լիազորագիր
Գտնվելու վայրը և կոնտակտները
Leader school դպրոցը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում , Արշակունյաց պողոտան հատող փողոցի Արմեն Խոստիկյան 12 հասցեում , մետրոյի 《Գործարանային 》կանգառից գրեթե 1 կմ հեռավորությամբ։
Երևան ք., Արշակունյաց գլխավոր պողոտա , Արմեն Խոստիկյան 12
երկուշաբթի - ուրբաթ: 09:00 - 17:00
շաբաթ և կիրակի - հանգստյան օրեր
Հարմարավետ փոխադրամիջոցը և հետիոտնի երթուղու հեշտ հասանելիությունը բարենպաստ պայմաններ են հանդիսանում սովորողների և ծնողների համար ։ Երեխաների տնից դպրոց և դպրոցից տուն տեղափոխման հարցի արդյունավետ լուծումը առավելապես հարմար է այն ընտանիքների համար , որոնք բնակվում են մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում ։
Մեր սոց․ ցանցերը
Մեզ հաճախ հարցնում են.
Դպրոց ընդունվելու գործընթացը կազմակերպվում է պարզ և հարմար ձևաչափով․
- Ծնողը կապ է հաստատում դպրոցի հետ հեռախոսով կամ այցելում դպրոց։
- Կազմակերպվում է նախնական հանդիպում տնօրինության կամ ընդունող հանձնախմբի հետ։
- Երեխան մասնակցում է ճանաչողական զրույցի կամ ադապտացիոն հանդիպման՝ տարիքային առանձնահատկություններին համապատասխան։
- Ծնողին ներկայացվում են դպրոցի կրթական ծրագիրը, առօրյան և պայմանները։
- Փաստաթղթերի ներկայացումից և պայմանագրի կնքումից հետո երեխան գրանցվում է դպրոցում։
Ընդունելության համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը․
- Երեխայի ծննդյան վկայականի պատճեն
- Ծնողի անձնագրի պատճեն
- Հանրակրթական նախորդ հաստատությունից անձնական գործ (եթե երեխան տեղափոխվում է այլ դպրոցից)
- 3×4 չափսի լուսանկարներ
- Բժշկական տեղեկանք (անհրաժեշտության դեպքում)
- Դիմում և պայմանագիր դպրոցի կողմից սահմանված ձևաչափով
LEADER SCHOOL-ում երկարօրյա ուսուցման ընթացքում երեխաների սնունդը կազմակերպվում է առողջ և հավասարակշռված մոտեցմամբ։
Դպրոցում տրամադրվում է նախաճաշ և ճաշ։
Սնունդը պատրաստվում է սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխան։
Ցանկության դեպքում հնարավոր է ընտրել նաև հատուկ սննդակարգ՝ անհատական կարիքներին համապատասխան։
Սննդի մատակարարումը կազմակերպվում է վստահելի գործընկեր կազմակերպության միջոցով։
Դպրոցը հետևողական է սննդի որակի և երեխաների առողջ սննդակարգի պահպանման հարցում։
Դպրոցը կազմակերպում է երեխաների անվտանգ տեղափոխումը՝ հաշվի առնելով ծնողների հարմարավետությունն ու երեխաների անվտանգությունը։
Փոխադրումը իրականացվում է լիցենզավորված վարորդների միջոցով։
Երթուղիները կազմվում են ըստ երեխաների բնակության վայրերի։
Երեխաների տեղափոխումը վերահսկվում է դպրոցի կողմից։
Առավոտյան երեխաները վերցվում են տնից և դասերից հետո վերադարձվում տուն։
Տրանսպորտային ծառայությունը կազմակերպվում է նախապես համաձայնեցված գրաֆիկով։
LEADER SCHOOL-ը առանձնանում է իր կրթական մոտեցմամբ և աշակերտակենտրոն միջավայրով։
- Փոքր դասարաններ՝ անհատական մոտեցում յուրաքանչյուր երեխային
- Երկլեզու կրթություն՝ անգլերեն և ռուսերեն ուղղվածությամբ
- Երկարօրյա ուսուցում՝ դասապատրաստման աջակցությամբ
- Անվտանգ և հոգատար միջավայր
- Ստեղծագործական և զարգացնող խմբակներ
- Ժամանակակից կրթական մեթոդներ և նորարարական մոտեցումներ
- Փորձառու և նվիրված մանկավարժական թիմ
- Ուշադրություն երեխայի ոչ միայն գիտելիքին, այլև անհատական զարգացմանը
LEADER SCHOOL-ը ոչ միայն դպրոց է, այլև զարգացման միջավայր, որտեղ երեխան զգում է իրեն ապահով, գնահատված և աջակցված։
Սովորողների անվտանգությունը դպրոցի առաջնահերթություններից է։
Դպրոցի մուտքն ու ելքը վերահսկվում են։
Դպրոցում պահպանվում են սանիտարահիգիենիկ կանոնները։
Աշակերտները մշտապես գտնվում են ուսուցիչների և պատասխանատու անձանց վերահսկողության ներքո։
Արտակարգ իրավիճակների դեպքում գործում են անվտանգության հատուկ ընթացակարգեր։
Դպրոցում ստեղծված է հոգեբանական և ֆիզիկական անվտանգ միջավայր։
Տրանսպորտային ծառայությունը նույնպես վերահսկվում է դպրոցի կողմից՝ ապահովելով երեխաների անվտանգ տեղաշարժը։
