
Leader School-ի հիմնադիր-տնօրենը դարձել է ARXA Blog-ի Unique Awards մրցույթի մրցանակակիր:
Արխա բլոգը 2017 թվականից սկսած անկացնում է Unique Awards ազգային ամենամյա մրցանակաբաշխությունը, որի գլխավոր գաղափարն է՝ ստեղծագործ արվեստագետին, սպորտի, Հասարակական գործունեություն ծավալող անհատների, բժշկության, մեդիայի և հարակից ոլորտի՝ այդ թվում բիզնես սեկտորի ներկայացուցչի նվիրյալներին գնահատելն ու արժևորելը։ Մրցանակաբաշխության համար հրավիրվում է հոգաբարձուների խորհուրդ, ովքեր ընտրում են հանձնաժողովի անդամներին։ Այս տարի հանձնաժողովում ներկա էին 18 ներկայացուցիչ՝ Հանրապետության վաստակավոր արտիստներ, անվանի բժիշկներ, աշխարհառչակ սպորտսմեններ և հարակից ոլորտներից։ Մարդիկ, ովքեր տարիներ առաջ ստացել են նաև Unique Awards հատուկ մրցանակը։
Unique Awards ազգային մրցանակաբաշխությունն անցկացվում է Արամ Խաչատրյանի(Արխա բլոգի) հովանավորությամբ։ Այն անցկացվում է տարին մեկ կամ երկու անգամ։
Նպատակներից է նաև, ստեղծել մրցակցային մի հարթակ, որպեսզի մասնագետներն ու կառույցներն աշխատել էլ ավելի լավ և զգան իրենց գնահատված։
Այս տարի այն անցկացվեց հունվարի 18-ին, Կոնտինենտալ ռեստորանի հովանավորությամբ։
Մրցանակաբաշխությունը բաղկացած է երկու փուլից՝ շոու ծրագրի և հեռուստաեթերի տարբերակով, որի ընթացքում ցուցադրվում է հաղթող մասնակցի մասին ինֆորմացիա՝ հեռուստադիտողներին ներկայացնելու համար նրանց գործունեությունը։