
ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐԸ Leader school《Ռոբերտ Ազարյան 》ՍՊԸ դպրոցում
Սեպտեմբերի 1-ին Երևանի 《ՌՈԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆ 》ՍՊԸ մասնավոր դպրոցում դռները կրկին բացվեցին՝ նոր ուսումնական տարին սկսելու համար։
Ավանդաբար մեր դպրոցը Գիտելիքի օրվա առթիվ հանդիսավոր միջոցառում անցկացրեց։ Ամառային արձակուրդից նոր վերադարձած աշակերտներն ու ուսուցիչները կրկին հավաքվեցին դպրոցի բակում։ Ուրախ ժպիտները և երկար սպասված հանդիպումները դասընկերների և սիրելի ուսուցիչների հետ ստեղծեցին իսկապես տոնական մթնոլորտ։
Ինչպես միշտ, հատուկ ուշադրություն դարձվեց առաջին դասարանցիներին։ Աշակերտական համազգեստներով երեխաները՝ իրենց ծնողների և ուսուցիչների հետ միասին բերել էին երփներանգ ծաղկեփնջեր՝ դպրոցի հարազատ օջախը լցնելով ջերմությամբ և ուրախությամբ։ Հասավ ամենահուզիչ պահը՝ հնչեց ուսումնական տարվա սկիզբը ազդարարող առաջին դպրոցական զանգը։
Leader school դպրոցի հիմնադիրներն ու տնօրենը ողջույնի ուղերձով դիմեցին աշակերտներին։ Նրանք շնորհավորեցին բոլորին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և մաղթեցին հաջողություն, ոգեշնչում և գիտելիքի օվկիանում նորանոր նավարկումների ցանկություն։
Սեպտեմբերի 1-ը միշտ եղել և մնում է վառ և նշանակալի իրադարձություն մեր սիրելի աշակերտների համար։ Սեպտեմբերի 1_ը այն օր է, որը միավորում է սովորողներին, ծնողներին և ուսուցիչներին։ Մաղթում ենք, որ ոչ միայն այս օրը, այլև բոլոր դպրոցական օրերը լինեն լի հայտնագործություններով, ստեղծագործականությամբ և նվաճումներով։
Թող որ Leader school Azaryan դպրոցում նոր ուսումնական տարին լինի բեղուն, լի գիտելիքներով , ձեռքբերումներով և հաղթական նվաճումներով բոլորի համար։






