Մայրության, գեղեցկության և սիրո օր
Ապրիլի 7-ին մեր դպրոցում նշվեց Մայրության, գեղեցկության և սիրո ավանդական օրը, որը համընկնում է Սուրբ Աստվածածնի Ավետման եկեղեցական տոնի հետ: Այդ օրը երեխաները շնորհավորեցին ուսուցիչներին, մայրերին և տատիկներին, ծաղիկներ նվիրեցին մանկավարժներին և փոքրիկ թեմատիկ միջոցառումներ կազմակերպեցին դասարաններում:


