Back

Գտնվելու վայրը և կոնտակտները


Leader school դպրոցը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում , Արշակունյաց պողոտան հատող փողոցի Արմեն Խոստիկյան 12 հասցեում , մետրոյի 《Գործարանային 》կանգառից գրեթե 1 կմ հեռավորությամբ։
ՀԱՍՑԵ

Երևան ք., Արշակունյաց գլխավոր պողոտա , Արմեն Խոստիկյան 12
Աշխատանքային ժամեր

երկուշաբթի - ուրբաթ: 09:00 - 17:00
շաբաթ և կիրակի - հանգստյան օրեր
Հարմարավետություն և մատչելիություն

Հարմարավետ փոխադրամիջոցը և հետիոտնի երթուղու հեշտ  հասանելիությունը բարենպաստ պայմաններ են հանդիսանում սովորողների և ծնողների համար ։ Երեխաների տնից դպրոց և դպրոցից տուն  տեղափոխման հարցի արդյունավետ լուծումը  առավելապես հարմար է այն ընտանիքների համար , որոնք բնակվում են մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում ։



Մեր սոց․ ցանցերը

Ֆեյսբուք  Ինստագրամ  Տելեգրամ

Մենք միշտ կապի մեջ ենք


Լրացրեք հետադարձ կապի ձևը, և մենք հնարավորինս շուտ կկապվենք ձեզ հետ: Նաև միշտ կարող եք զանգահարել կամ գրել մեր կայքում նշված հեռախոսահամարով, ինչպես նաև մեսենջերներով և հասանելի սոցիալական ցանցերի միջոցով:

    * Բոլոր դաշտերը պարտադիր են լրացման համար

    Հրավիրում ենք էքսկուրսիայի


    Գրանցվե՛ք էքսկուրսիայի Երևանի Լիդեր դպրոցում


    Հրավիրում ենք Ձեզ LEADER SCHOOL առաջնորդական դպրոց ։ Դպրոցում շրջայց կատարելով ՝ Դուք կծանոթանաք ուսումնառության այն բարենպաստ միջավայրին , որը ապոհովված է ժամանակակից բարձրորակ կրթություն ստանալու համար ։
    Դասարաններում աշակերտների սահմանված առավելագույն թվաքանակը 12 է։ Դպրոցում ստեղծված են բոլոր նպաստավոր պայմանները , որ համակողմանի զարգացման միջոցով լիարժեք բացահայտվի սովորողների ներուժը ։
    LEADER SCHOOL առաջնորդական դպրոցի կրթական գործընթացը կազմակերպվում է երկարօրյա ուսումնառության աշխատակարգով։


    • երկուշաբթի-ուրբաթ
    • 09:00 - 16:30
    • Երևան , Արշակունյաց գլխավոր պողոտա, Արմեն Խոստիկյան 12

    Մեզ հաճախ հարցնում են:

    Դպրոց ընդունվելու գործընթացը կազմակերպվում է պարզ և հարմար ձևաչափով․

    1. Ծնողը կապ է հաստատում դպրոցի հետ հեռախոսով կամ այցելում դպրոց։
    2. Կազմակերպվում է նախնական հանդիպում տնօրինության կամ ընդունող հանձնախմբի հետ։
    3. Երեխան մասնակցում է ճանաչողական զրույցի կամ ադապտացիոն հանդիպման՝ տարիքային առանձնահատկություններին համապատասխան։
    4. Ծնողին ներկայացվում են դպրոցի կրթական ծրագիրը, առօրյան և պայմանները։
    5. Փաստաթղթերի ներկայացումից և պայմանագրի կնքումից հետո երեխան գրանցվում է դպրոցում։

    Ընդունելության համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը․

    • Երեխայի ծննդյան վկայականի պատճեն
    • Ծնողի անձնագրի պատճեն
    • Հանրակրթական նախորդ հաստատությունից անձնական գործ (եթե երեխան տեղափոխվում է այլ դպրոցից)
    • 3×4 չափսի լուսանկարներ
    • Բժշկական տեղեկանք (անհրաժեշտության դեպքում)
    • Դիմում և պայմանագիր դպրոցի կողմից սահմանված ձևաչափով

    LEADER SCHOOL-ում երկարօրյա ուսուցման ընթացքում երեխաների սնունդը կազմակերպվում է առողջ և հավասարակշռված մոտեցմամբ։

    Դպրոցում տրամադրվում է նախաճաշ և ճաշ։

    Սնունդը պատրաստվում է սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխան։

    Ցանկության դեպքում հնարավոր է ընտրել նաև հատուկ սննդակարգ՝ անհատական կարիքներին համապատասխան։

    Սննդի մատակարարումը կազմակերպվում է վստահելի գործընկեր կազմակերպության միջոցով։

    Դպրոցը հետևողական է սննդի որակի և երեխաների առողջ սննդակարգի պահպանման հարցում։

    Դպրոցը կազմակերպում է երեխաների անվտանգ տեղափոխումը՝ հաշվի առնելով ծնողների հարմարավետությունն ու երեխաների անվտանգությունը։

    Փոխադրումը իրականացվում է լիցենզավորված վարորդների միջոցով։

    Երթուղիները կազմվում են ըստ երեխաների բնակության վայրերի։

    Երեխաների տեղափոխումը վերահսկվում է դպրոցի կողմից։

    Առավոտյան երեխաները վերցվում են տնից և դասերից հետո վերադարձվում տուն։

    Տրանսպորտային ծառայությունը կազմակերպվում է նախապես համաձայնեցված գրաֆիկով։

    LEADER SCHOOL-ը առանձնանում է իր կրթական մոտեցմամբ և աշակերտակենտրոն միջավայրով։

    • Փոքր դասարաններ՝ անհատական մոտեցում յուրաքանչյուր երեխային
    • Երկլեզու կրթություն՝ անգլերեն և ռուսերեն ուղղվածությամբ
    • Երկարօրյա ուսուցում՝ դասապատրաստման աջակցությամբ
    • Անվտանգ և հոգատար միջավայր
    • Ստեղծագործական և զարգացնող խմբակներ
    • Ժամանակակից կրթական մեթոդներ և նորարարական մոտեցումներ
    • Փորձառու և նվիրված մանկավարժական թիմ
    • Ուշադրություն երեխայի ոչ միայն գիտելիքին, այլև անհատական զարգացմանը

    LEADER SCHOOL-ը ոչ միայն դպրոց է, այլև զարգացման միջավայր, որտեղ երեխան զգում է իրեն ապահով, գնահատված և աջակցված։

    Սովորողների անվտանգությունը դպրոցի առաջնահերթություններից է։

    Դպրոցի մուտքն ու ելքը վերահսկվում են։

    Դպրոցում պահպանվում են սանիտարահիգիենիկ կանոնները։

    Աշակերտները մշտապես գտնվում են ուսուցիչների և պատասխանատու անձանց վերահսկողության ներքո։

    Արտակարգ իրավիճակների դեպքում գործում են անվտանգության հատուկ ընթացակարգեր։

    Դպրոցում ստեղծված է հոգեբանական և ֆիզիկական անվտանգ միջավայր։

    Տրանսպորտային ծառայությունը նույնպես վերահսկվում է դպրոցի կողմից՝ ապահովելով երեխաների անվտանգ տեղաշարժը։