Ստեղծագործական
զարգացման կենտրոն
Շնորհիվ Leader school_ ի առաջարկվող կրթական բազմազան ծառայությունների՝յ ուրաքանչյուր սովորող դպրոցում կարող է ակադեմիական առարկաներից բացի ստանալ իր նախասիրություններին համապատասխան լրացուցիչ կրթություն, որը կձևավորի մասնագիտական կողմնորոշում։
ՄՅուրաքանչյուր երեխայի առանձնահատկություններից ելնելով ՝ դպրոցը ձևավորում է ակադեմիական դասաժամերից դուրս աշխույժ աշակերտական կյանք , որը սովորողների մոտ զարգացնում է տարբեր հմտություններ։
Leader School - ի հիմնադիրներ
Ստեղծագործական և սպորտային խմբակներ
Ստեղծագործական ստուդիաներում ներգրավվելով՝ երեխաների մոտ զարգանում է համագործակցության կարողունակությունն ու թիմում աշխատելու արդյունավետությունը , արագ կողմնորոշվելու ունակությունը և առաջնորդական ձիրքը։ Այս ամենը նպաստում է նաև սովորողի սոցիալացմանը , աշխարհայացքի և արժեքների ձևավորմանը ։01
թատերական
ստուդիա
02
Պարարվեստ և խորեոգրաֆիա
03
Գեղարվեսի
ստուդիա
04
Երգարվեստի ստուդիա , դաշնամուրի դասընթաց
ֆիզկուլտուրա
Leader school_ը առաջարկում է ամրապնդել ֆիզիկական առողջությունը, կոփել ուժն ու դիմադրողականությունը ֆուտբոլի, բասկետբոլի , վոլեյբոլի և գիմնաստիկայի միջոցով ։

Օտար լեզուներ


Leader School - ի ծրագրի գլխավոր մասնիկն է ։ Անգլերենը և ֆրանսերեն հասանելի են խորացված ուսումնասիրության համար՝ որպես դպրոցական ծրագրի հավելում է , ինչպես նաև մեր խմբակներում սկսած 4 տարեկան երեխաների և մեծահասակների համար:
Երկլեզու կրթական համակարգ


Երկու լեզուներով ակադեմիական կրթությունը՝ Քեմբրիջի և Օքսֆորդի մոտեցումները օգտագործելով , օգնում է երեխաներին լիովին տիրապետել հայերենին և ռուսերենին։
Ներառելով երեխային լեզվական պրոցեսի մեջ հաղորդակցական մեթոդի և դասավանդման ավանդական տարրերի օգնությամբ՝ մենք ընդլայնում ենք նրա մտահորիզոնը և հիմք ենք դնում ապագայի համար:

Մասնագիտացված ծրագրեր և միջոցառումներ
Մենք կազմակերպում ենք էքսկուրսիաներ, վարպետության դասեր, մրցույթներ և այլ ժամանցայինմիջոցառումներ որպեսզի ընդլայնվի նրանց մտահորիզոնը և աջակցել երեխաների շահերին:
օտար լեզուներ միջազգային քննությունների համար
մենթալ թվաբանության և արագ
ընթերցման մեջ
Leader School - ը զարգացնում է նաև երեխաների մոտ - հմտություններ թվային տեխնոլոգիաների բաժիններում ։
ՌոբոտաշինությունԾրագրավորում
Ուսումնական կենտրոնի սակագները և պայմանները
Խմբակային պարապմունքների գրանցումը կատարվում է ամեն ամիս։ Առկա են նաև անհատական պարապմունքներ լեզվով և լրացուցիչ ուսուցման որոշ այլ ոլորտներում:դասընթացը
ամիսը 1 խմբակում
Հրավիրում ենք էքսկուրսիայի
Leader School -ի հետ ծանոթանալը շատ հեշտ է: Մենք հրավիրում ենք երեխաներին և ծնողներին անհատական էքսկուրսիաների, որոնց ընթացքում ցուցադրում ենք մեր կրթական ծրագրերն ու սարքավորումները, ինչպես նաև դպրոցի ինտերիերը։ Սա օգնում է աշակերտներին ավելի լավ հասկանալ, թե ինչպես է աշխատում մեր դպրոցը։ Սովորելու ինչ հնարավորություններ ունենք և ինչպես կարող են դրանք օգտագործել, իրենց զարգացնելու համար:
- աշխատանքային օրերին
- 14:00 - 17:00
- Երևան, փ. Արմեն Խոստիկյան, տուն 12
Գտնվելու վայրը և կոնտակտները
Leader school դպրոցը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում , Արշակունյաց պողոտան հատող փողոցի Արմեն Խոստիկյան 12 հասցեում , մետրոյի 《Գործարանային 》կանգառից գրեթե 1 կմ հեռավորությամբ։
Երևան ք., Արշակունյաց գլխավոր պողոտա , Արմեն Խոստիկյան 12
երկուշաբթի - ուրբաթ: 09:00 - 17:00
շաբաթ և կիրակի - հանգստյան օրեր
Հարմարավետ փոխադրամիջոցը և հետիոտնի երթուղու հեշտ հասանելիությունը բարենպաստ պայմաններ են հանդիսանում սովորողների և ծնողների համար ։ Երեխաների տնից դպրոց և դպրոցից տուն տեղափոխման հարցի արդյունավետ լուծումը առավելապես հարմար է այն ընտանիքների համար , որոնք բնակվում են մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում ։
Մեր սոց․ ցանցերը
Մեզ հաճախ հարցնում են.
Մեր դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել, որը կարելի է ներբեռնել մեր կայքից։ Դիմումի մեջ պետք է նշվի տեղեկատվություն ձեր երեխայի նախկին կրթության մասին: Անհրաժեշտ է նաև անցնել հարցազրույց դպրոցի տնօրինության հետ։
Մեր դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ ծննդյան վկայականի պատճենը, ծնողներից մեկի անձնագրի պատճենը, բժշկական վկայականը, գրանցման և նախորդ ուսումնական հաստատության ավարտի վկայականը ( եթե առկա է):
Մեր դպրոցում սնումը կազմակերպված է բարձր մակարդակով։ Մենք առաջարկում ենք լիարժեք սնում, օրը երեք անգամ: Մեր խոհարարները պատրաստում են համեղ և առողջարար սնունդ, որը բավարարում է երեխայի օրգանիզմի բոլոր կարիքները։
Ճաշացանկը ներառում է թարմ բանջարեղեներ, մրգեր, միս, կաթնամթերք, ինչպես նաև քաղցրավենիքներ և խմիչքներ:
Ծնողների և երեխանների հարմարավետության համար Leader School դպրոցն իրականացնում է երեխաների տեղափոխումը առավոտյան 8:00-ին տնից մինչև դպրոց և երեկոյան 16:30-ին դպրոցից՝ տուն:
Lրացուցիչ ծառայությունների լայն շրջանակ, ինչպիսիք են՝ սպորտային խմբակները, օտար լեզուների լրացուցիչ և անհատական դասընթացները, արվեստի տարբեր բնագավառների խմբակներ և սովորողների նախասիրություններին համապատասխան այլ կրթական ծառայություններ: Մենք նաև կազմակերպում ենք տարբեր միջոցառումներ՝ էքսկուրսիաներ, տոնակատարություններ, կոնֆերանսներ և վերապատրաստման դասընթացներ տարբեր մասնագետների համար:
Մենք երաշխավորում ենք մեր աշակերտների անվտանգությունը և մուտքի խիստ հսկողությամբ դպրոցի ողջ տարածքում: