Ստեղծագործական
զարգացման կենտրոն
Շնորհիվ Leader school_ ի առաջարկվող կրթական բազմազան ծառայությունների՝յ ուրաքանչյուր սովորող դպրոցում կարող է ակադեմիական առարկաներից բացի ստանալ իր նախասիրություններին համապատասխան լրացուցիչ կրթություն, որը կձևավորի մասնագիտական կողմնորոշում։

ՄՅուրաքանչյուր երեխայի առանձնահատկություններից ելնելով ՝ դպրոցը ձևավորում է ակադեմիական դասաժամերից դուրս աշխույժ աշակերտական կյանք , որը սովորողների մոտ զարգացնում է տարբեր հմտություններ։
Leader School - ի հիմնադիրներ
Ստեղծագործական և սպորտային խմբակներ
Ստեղծագործական ստուդիաներում ներգրավվելով՝ երեխաների մոտ զարգանում է համագործակցության կարողունակությունն ու թիմում աշխատելու արդյունավետությունը , արագ կողմնորոշվելու ունակությունը և առաջնորդական ձիրքը։ Այս ամենը նպաստում է նաև սովորողի սոցիալացմանը , աշխարհայացքի և արժեքների ձևավորմանը ։01
թատերական
ստուդիա
02
Պարարվեստ և խորեոգրաֆիա
03
Գեղարվեսի
ստուդիա
04
Երգարվեստի ստուդիա , դաշնամուրի դասընթաց
ֆիզկուլտուրա
Leader school_ը առաջարկում է ամրապնդել ֆիզիկական առողջությունը, կոփել ուժն ու դիմադրողականությունը ֆուտբոլի, բասկետբոլի , վոլեյբոլի և գիմնաստիկայի միջոցով ։

Օտար լեզուների ուսուցում
2026-2027 ուստարի
անգլերեն
ռուսերեն
ֆրանսերեն
Միջմշակութային փոխհարաբերությունների , գլոբալ մտածլակերպի զարգացումըLeader School - ի ծրագրի գլխավոր մասնիկն է ։ Անգլերենը և ֆրանսերեն հասանելի են խորացված ուսումնասիրության համար՝ որպես դպրոցական ծրագրի հավելում է , ինչպես նաև մեր խմբակներում սկսած 4 տարեկան երեխաների և մեծահասակների համար:
ԵՐԿԼԵԶՈՒ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
ռուսերեն
հայերենՀայրենիքաշինության ամենագլխավոր նախապայմանը հայրենադարձության գործընթացն է։ Աշխարհով մեկ սփռված հայերի վերադարձը ՀԱՅՐԵՆԻՔ խթանելու նպատակով LEADER SCHOOL առաջնորդական դպրոցը սիրով ընդունում է էթնիկ հայերին , ովքեր անգամ չեն տիրապետում մայրենի լեզվին ։ Դպրոցի գիտակ մանկավարժները , գերազանց տիրապետելով ռուսերենին և անգլերենին, դասը վարում են և՛ հայերենով , և վերարտադրում պահանջվող օտար լեզվով , ինչը և հնարավորություն է տալիս արագ ինտեգրել երեխաներին։

Մասնագիտացված ծրագրեր և միջոցառումներ
Մենք կազմակերպում ենք էքսկուրսիաներ, վարպետության դասեր, մրցույթներ և այլ ժամանցայինմիջոցառումներ որպեսզի ընդլայնվի նրանց մտահորիզոնը և աջակցել երեխաների շահերին:
օտար լեզուներ միջազգային քննությունների համար
մենթալ թվաբանության և արագ
ընթերցման մեջ
Leader School - ը զարգացնում է նաև երեխաների մոտ - հմտություններ թվային տեխնոլոգիաների բաժիններում ։
ՌոբոտաշինությունԾրագրավորում
Ուսումնական կենտրոնի սակագները և պայմանները
Խմբակային պարապմունքների գրանցումը կատարվում է ամեն ամիս։ Առկա են նաև անհատական պարապմունքներ լեզվով և լրացուցիչ ուսուցման որոշ այլ ոլորտներում:դասընթացը
ամիսը 1 խմբակում
Հրավիրում ենք էքսկուրսիայի

Հրավիրում ենք Ձեզ LEADER SCHOOL առաջնորդական դպրոց ։ Դպրոցում շրջայց կատարելով ՝ Դուք կծանոթանաք ուսումնառության այն բարենպաստ միջավայրին , որը ապոհովված է ժամանակակից բարձրորակ կրթություն ստանալու համար ։
Դասարաններում աշակերտների սահմանված առավելագույն թվաքանակը 12 է։ Դպրոցում ստեղծված են բոլոր նպաստավոր պայմանները , որ համակողմանի զարգացման միջոցով լիարժեք բացահայտվի սովորողների ներուժը ։
LEADER SCHOOL առաջնորդական դպրոցի կրթական գործընթացը կազմակերպվում է երկարօրյա ուսումնառության աշխատակարգով։
- երկուշաբթի-ուրբաթ
- 09:00 - 16:30
- Երևան , Արշակունյաց գլխավոր պողոտա, Արմեն Խոստիկյան 12
Գտնվելու վայրը և կոնտակտները
Leader school դպրոցը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում , Արշակունյաց պողոտան հատող փողոցի Արմեն Խոստիկյան 12 հասցեում , մետրոյի 《Գործարանային 》կանգառից գրեթե 1 կմ հեռավորությամբ։
Երևան ք., Արշակունյաց գլխավոր պողոտա , Արմեն Խոստիկյան 12
երկուշաբթի - ուրբաթ: 09:00 - 17:00
շաբաթ և կիրակի - հանգստյան օրեր
Հարմարավետ փոխադրամիջոցը և հետիոտնի երթուղու հեշտ հասանելիությունը բարենպաստ պայմաններ են հանդիսանում սովորողների և ծնողների համար ։ Երեխաների տնից դպրոց և դպրոցից տուն տեղափոխման հարցի արդյունավետ լուծումը առավելապես հարմար է այն ընտանիքների համար , որոնք բնակվում են մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում ։
Մեր սոց․ ցանցերը
Մեզ հաճախ հարցնում են.
Դպրոց ընդունվելու գործընթացը կազմակերպվում է պարզ և հարմար ձևաչափով․
- Ծնողը կապ է հաստատում դպրոցի հետ հեռախոսով կամ այցելում դպրոց։
- Կազմակերպվում է նախնական հանդիպում տնօրինության կամ ընդունող հանձնախմբի հետ։
- Երեխան մասնակցում է ճանաչողական զրույցի կամ ադապտացիոն հանդիպման՝ տարիքային առանձնահատկություններին համապատասխան։
- Ծնողին ներկայացվում են դպրոցի կրթական ծրագիրը, առօրյան և պայմանները։
- Փաստաթղթերի ներկայացումից և պայմանագրի կնքումից հետո երեխան գրանցվում է դպրոցում։
Ընդունելության համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը․
- Երեխայի ծննդյան վկայականի պատճեն
- Ծնողի անձնագրի պատճեն
- Հանրակրթական նախորդ հաստատությունից անձնական գործ (եթե երեխան տեղափոխվում է այլ դպրոցից)
- 3×4 չափսի լուսանկարներ
- Բժշկական տեղեկանք (անհրաժեշտության դեպքում)
- Դիմում և պայմանագիր դպրոցի կողմից սահմանված ձևաչափով
LEADER SCHOOL-ում երկարօրյա ուսուցման ընթացքում երեխաների սնունդը կազմակերպվում է առողջ և հավասարակշռված մոտեցմամբ։
Դպրոցում տրամադրվում է նախաճաշ և ճաշ։
Սնունդը պատրաստվում է սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխան։
Ցանկության դեպքում հնարավոր է ընտրել նաև հատուկ սննդակարգ՝ անհատական կարիքներին համապատասխան։
Սննդի մատակարարումը կազմակերպվում է վստահելի գործընկեր կազմակերպության միջոցով։
Դպրոցը հետևողական է սննդի որակի և երեխաների առողջ սննդակարգի պահպանման հարցում։
Դպրոցը կազմակերպում է երեխաների անվտանգ տեղափոխումը՝ հաշվի առնելով ծնողների հարմարավետությունն ու երեխաների անվտանգությունը։
Փոխադրումը իրականացվում է լիցենզավորված վարորդների միջոցով։
Երթուղիները կազմվում են ըստ երեխաների բնակության վայրերի։
Երեխաների տեղափոխումը վերահսկվում է դպրոցի կողմից։
Առավոտյան երեխաները վերցվում են տնից և դասերից հետո վերադարձվում տուն։
Տրանսպորտային ծառայությունը կազմակերպվում է նախապես համաձայնեցված գրաֆիկով։
LEADER SCHOOL-ը առանձնանում է իր կրթական մոտեցմամբ և աշակերտակենտրոն միջավայրով։
- Փոքր դասարաններ՝ անհատական մոտեցում յուրաքանչյուր երեխային
- Երկլեզու կրթություն՝ անգլերեն և ռուսերեն ուղղվածությամբ
- Երկարօրյա ուսուցում՝ դասապատրաստման աջակցությամբ
- Անվտանգ և հոգատար միջավայր
- Ստեղծագործական և զարգացնող խմբակներ
- Ժամանակակից կրթական մեթոդներ և նորարարական մոտեցումներ
- Փորձառու և նվիրված մանկավարժական թիմ
- Ուշադրություն երեխայի ոչ միայն գիտելիքին, այլև անհատական զարգացմանը
LEADER SCHOOL-ը ոչ միայն դպրոց է, այլև զարգացման միջավայր, որտեղ երեխան զգում է իրեն ապահով, գնահատված և աջակցված։
Սովորողների անվտանգությունը դպրոցի առաջնահերթություններից է։
Դպրոցի մուտքն ու ելքը վերահսկվում են։
Դպրոցում պահպանվում են սանիտարահիգիենիկ կանոնները։
Աշակերտները մշտապես գտնվում են ուսուցիչների և պատասխանատու անձանց վերահսկողության ներքո։
Արտակարգ իրավիճակների դեպքում գործում են անվտանգության հատուկ ընթացակարգեր։
Դպրոցում ստեղծված է հոգեբանական և ֆիզիկական անվտանգ միջավայր։
Տրանսպորտային ծառայությունը նույնպես վերահսկվում է դպրոցի կողմից՝ ապահովելով երեխաների անվտանգ տեղաշարժը։