Ամբողջօրյա դպրոց՝
1-ից 9-րդ դասարաններ
Մենք երաշխավորում ենք ակադեմիական առարկաների
ուսուցման բարձր մակարդակ և սովորողների լեզվական
հմտությունների զարգացում ։

ԲԱՐՁՐՈՐԱԿ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՝ ՑԱՑՐ ՎԱՐՁԱՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Հայտորոշելով սովորողի կրթական կարիքները ՝ դպրոցը ստեղծել է նյութատեխնիկական ժամանակակից սարքավորումներով հագեցած լսարաններ և ապահովել է բոլոր հարմարավետ նորմատիվ միջոցներըՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
✅ Միջազգային ժամանակակից լավագույն կրթական փորձի կիրառում ,✅ ՏՀՏ հագեցված լսարաններ ,
✅ Որակավորված և վերապատրաստված փորձառու մանկավարժներ
ՀԱՄԱԿՈՂՄԱՆԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Բարենպաստ միջավայրի և խթանող բազմակողմանի ուսումնառության նպատակն է օգնել սովորողին բացահայտել սեփական կարողունակությունները և ձևավորել անհրաժեշտ հմտություններԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ
Leader school _ի ուսումնառության առանցքային հաջողությունը յուրաքանչյուր սովորողին ցուցաբերած անհատական մոտեցումն է ՝ հաշվի առնելով նրա կրթական կարիքները և նախասիրություններըՀագեցած դպրոցական ծրագիր
Մենք առաջարկում ենք տարբեր հնարավոր հետազոտական ոլորտներ և կազմակերպում ենք լրացուցիչ
կրթական ծրագրեր , որոնք թույլ են տալիս աշակերտներին խորացնել իրենց գիտելիքները այն ոլորտներում,
որոնցով նրանք հետաքրքրվում են։
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Ակադեմիական առարկաների հենքային ուսումնառություն ՝ ուղեկցված դասապատրաստման լրացուցիչ դասաժամերով առանց հավելյալ վարձավճարիՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Մանկավարժների ուղղորդմամբ տնային գրավոր և բանավոր հանձնարարությունների կատարումԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ
Այցելություններ թանգարաններ, տարբեր ցուցասրահներ , արվեստի տներ , արհեստանոցներ, ինչպես նաև մասնակցություն ցուցահանդեսների , միջազգային մրցույթների, փառատոններիՕտար լեզուներ
Leader School - ի ծրագրի գլխավոր մասնիկն է ։ Անգլերենը և ֆրանսերեն հասանելի են խորացված ուսումնասիրության համար՝ որպես դպրոցական ծրագրի հավելում է , ինչպես նաև մեր խմբակներում սկսած 4 տարեկան երեխաների և մեծահասակների համար:
Երկլեզու կրթական համակարգ
Երկու լեզուներով ակադեմիական կրթությունը՝ Քեմբրիջի և Օքսֆորդի մոտեցումները օգտագործելով , օգնում է երեխաներին լիովին տիրապետել հայերենին և ռուսերենին։
Ներառելով երեխային լեզվական պրոցեսի մեջ հաղորդակցական մեթոդի և դասավանդման ավանդական տարրերի օգնությամբ՝ մենք ընդլայնում ենք նրա մտահորիզոնը և հիմք ենք դնում ապագայի համար:
Ուսման վարձ
և պայմաններ
2025 - 2026 ուսումնական տարվա սակագները Leader School ընդհունվողների համար
Լիդերի հիմնական ծրագիր
- Պետական հանրակրթական չափորոշչին համապատասխան ուսումնական ծրագիր / 09։00_14։30 /
- երկարօրյա լրացուցիչ կրթական ծառայություն ներառյալ դասապատրաստում / ժամը 14։30_15։30 /
- խմբակներ և հավելյալ դասընթացներ / 15։30_16։30 /
- սնունդ / նախաճաշ և ճաշ /
- փոխադրամիջոց / տնից դպրոց և դպրոցից տուն /
- նախնական լրացուցիչ վճար չկա
Պայմաններ՝
- Պայմանագիրը կնքվում է 10 ամսով (սեպտեմբերից մինչև հունիսը ներառյալ)
Լիդեր Պլյուս Պլան
- Պետական հանրակրթական չափորոշչին համապատասխան ուսումնական ծրագիր / 09։00_14։30 /
- երկարօրյա լրացուցիչ կրթական ծառայություն ներառյալ դասապատրաստում / ժամը 14։30_15։30 /
- խմբակներ և հավելյալ դասընթացներ / 15։30_16։30 /
- սնունդ / նախաճաշ և ճաշ /
- փոխադրամիջոց / տնից դպրոց և դպրոցից տուն /
- նախնական լրացուցիչ վճար չկա
Պայմաններ՝
- Պայմանագիրը կնքվում է 10 ամսով (սեպտեմբերից մինչև հունիս ներառյալ)
- Մուտքի վճար չկա
Հրավիրում ենք էքսկուրսիայի
Leader School -ի հետ ծանոթանալը շատ հեշտ է: Մենք հրավիրում ենք երեխաներին և ծնողներին անհատական էքսկուրսիաների, որոնց ընթացքում ցուցադրում ենք մեր կրթական ծրագրերն ու սարքավորումները, ինչպես նաև դպրոցի ինտերիերը։ Սա օգնում է աշակերտներին ավելի լավ հասկանալ, թե ինչպես է աշխատում մեր դպրոցը։ Սովորելու ինչ հնարավորություններ ունենք և ինչպես կարող են դրանք օգտագործել, իրենց զարգացնելու համար:
- աշխատանքային օրերին
- 14:00 - 17:00
- Երևան, փ. Արմեն Խոստիկյան, տուն 12
Մեզ վստահում են ամենակարևորը
ինչպես ենք ապահովում աշակերտների առողջությունն ու հարմարավետությունը
Խնամք և անվտանգություն
Leader School - ի հիմնական առավելություններից մեկը դա երեխաների անվտանգության կազմակերպումն է։ Վերահսկվող մուտքը և անվտանգության լրացուցիչ միջոցները ապահովում են մեր ուսանողների պաշտպանությունը և ծնողների հոգեկան հանգստությունը:Դասասենյակներ
— Սրանք դիզայներական դասասենյակներ են՝ ժամանակակից սարքավորումներով, էրգոնոմիկ սեղաններով, լաբորատորիայով, համակարգչայինով և այլ ինտերակտիվ սարքավորումներով և մուլտիմեդիկ սարքավորումներով , ուսումնական ֆիլմերի և աուդիո նյութերի ցուցադրման համար:Տրանսֆեր
Երեխաներին դպրոցական ավտոբուսներով փոխադրելու լավ համակարգը ոչ միայն հեշտացնում է ուղեկցումը, այլ նաև երաշխավորում է անվտանգությունն ու հարմարավետությունը: Առավոտյան, դասերի մեկնարկից առաջ, երեխաները ժամանակին են հասնում դպրոց, իսկ երեկոյան ավտոբուսները նրանց տուն են տանում:Սննդի կազմակերպում
Մեր խոհանոցում աշխատում են պրոֆեսիոնալ խոհարարներ, ովքեր առողջ սնունդ են պատրաստում երեխաների համար։ Դպրոցի բուֆետում երեխաներին առաջարկվում է ուտելիք պատվիրելու հնարավորություն՝ հաշվի առնելով նրանց համային նախասիրությունները։
- Հիպոալերգենային մթերքներ
- Բալանսավորված սնում
- Նոր մենյու ամեն օր
Գտնվելու վայրը և կոնտակտները
Leader school դպրոցը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում , Արշակունյաց պողոտան հատող փողոցի Արմեն Խոստիկյան 12 հասցեում , մետրոյի 《Գործարանային 》կանգառից գրեթե 1 կմ հեռավորությամբ։
Երևան ք., Արշակունյաց գլխավոր պողոտա , Արմեն Խոստիկյան 12
երկուշաբթի - ուրբաթ: 09:00 - 17:00
շաբաթ և կիրակի - հանգստյան օրեր
Հարմարավետ փոխադրամիջոցը և հետիոտնի երթուղու հեշտ հասանելիությունը բարենպաստ պայմաններ են հանդիսանում սովորողների և ծնողների համար ։ Երեխաների տնից դպրոց և դպրոցից տուն տեղափոխման հարցի արդյունավետ լուծումը առավելապես հարմար է այն ընտանիքների համար , որոնք բնակվում են մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում ։
Մեր սոց․ ցանցերը
Մեզ հաճախ հարցնում են:
Մեր դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ է հայտ ներկայացնել, որը կարելի է ներբեռնել մեր կայքից։ Դիմումի մեջ պետք է նշվի տեղեկատվություն ձեր երեխայի նախկին կրթության մասին: Անհրաժեշտ է նաև անցնել հարցազրույց դպրոցի տնօրինության հետ։
Մեր դպրոց ընդունվելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝ ծննդյան վկայականի պատճենը, ծնողներից մեկի անձնագրի պատճենը, բժշկական վկայականը, գրանցման և նախորդ ուսումնական հաստատության ավարտի վկայականը ( եթե առկա է):
Մեր դպրոցում սնումը կազմակերպված է բարձր մակարդակով։ Մենք առաջարկում ենք լիարժեք սնում, օրը երեք անգամ: Մեր խոհարարները պատրաստում են համեղ և առողջարար սնունդ, որը բավարարում է երեխայի օրգանիզմի բոլոր կարիքները։
Ճաշացանկը ներառում է թարմ բանջարեղեներ, մրգեր, միս, կաթնամթերք, ինչպես նաև քաղցրավենիքներ և խմիչքներ:
Ծնողների և երեխանների հարմարավետության համար Leader School դպրոցն իրականացնում է երեխաների տեղափոխումը առավոտյան 8:00-ին տնից մինչև դպրոց և երեկոյան 16:30-ին դպրոցից՝ տուն:
Lրացուցիչ ծառայությունների լայն շրջանակ, ինչպիսիք են՝ սպորտային խմբակները, օտար լեզուների լրացուցիչ և անհատական դասընթացները, արվեստի տարբեր բնագավառների խմբակներ և սովորողների նախասիրություններին համապատասխան այլ կրթական ծառայություններ: Մենք նաև կազմակերպում ենք տարբեր միջոցառումներ՝ էքսկուրսիաներ, տոնակատարություններ, կոնֆերանսներ և վերապատրաստման դասընթացներ տարբեր մասնագետների համար:
Մենք երաշխավորում ենք մեր աշակերտների անվտանգությունը և մուտքի խիստ հսկողությամբ դպրոցի ողջ տարածքում: