Back

Երկարօրյա դպրոց ՝ 1-9 -րդ դասարաններ





Մենք երաշխավորում ենք ակադեմիական առարկաների
ուսուցման բարձր մակարդակ և սովորողների լեզվական
հմտությունների զարգացում ։



Երկարօրյա դպրոց

ԲԱՐՁՐՈՐԱԿ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ , ՇԱՀԱՎԵՏ ՎԱՐՁԱՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ԳՈՐԾՈՂ ՃԿՈՒՆ ԶԵՂՉԱՅԻՆ ՓԱԹԵԹ

Հայտորոշելով սովորողի կրթական կարիքները ՝ դպրոցը ստեղծել է նյութատեխնիկական ժամանակակից սարքավորումներով հագեցած լսարաններ և ապահովել է բոլոր հարմարավետ նորմատիվ միջոցները
ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
✅ ՇՆՈՐՀԱԼԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

✅ ՆՈՒՅՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԵՐԿՈՒ ԵՎ ԱՎԵԼ
ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀԱՄԱԿՈՂՄԱՆԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ
Բարենպաստ միջավայրի և խթանող բազմակողմանի ուսումնառության նպատակն է օգնել սովորողին բացահայտել սեփական կարողունակությունները և ձևավորել անհրաժեշտ հմտություններ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ
Leader school _ի ուսումնառության առանցքային հաջողությունը յուրաքանչյուր սովորողին ցուցաբերած անհատական մոտեցումն է ՝ հաշվի առնելով նրա կրթական կարիքները և նախասիրությունները

ԲԱՐՁՐՈՐԱԿ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱԳԵՑԱԾ ԾՐԱԳԻՐ
2026-2027 ուստարի


Հանրակրթական պետական չափորոշչով նախատեսված ակադեմիական առարկաների ուսումնառությունից զատ նախատեսված է սովորողի ընտրությամբ հումանիտար կամ բնագիտական ոլորտների խորացված լրացուցիչ ուսումնառություն :


Հագեցած դպրոցական ծրագիր
ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Հայոց լեզու և գրականություն Ռուսաց լեզու և ռուս գրականություն Անգլերեն Ֆրանսերեն Հայոց պատմություն Համաշխարհային պատմություն Հասարակագիտություն Արվեստ Երգարվեստ Ազգային պար Էթիկայի դասընթաց Նկարչություն Շախմատ Ֆիզկուլտուրա

ԲՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Ֆիզիկա Կենսաբանություն Քիմիա Աշխարհագրություն Ինֆորմատիկա Թվային գրագիտություն Մաթեմատիկա Հանրահաշիվ Երկրաչափություն Տնտեսագիտություն Ֆինանսական գրագիտություն Ծրագրավորում Տեխնոլոգիա Ռոբոտաշինություն
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Ակադեմիական առարկաների հենքային ուսումնառություն ՝ ուղեկցված դասապատրաստման լրացուցիչ դասաժամերով առանց հավելյալ վարձավճարի
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Մանկավարժների ուղղորդմամբ տնային գրավոր և բանավոր հանձնարարությունների կատարում
ԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ
Այցելություններ թանգարաններ, տարբեր ցուցասրահներ , արվեստի տներ , արհեստանոցներ, ինչպես նաև մասնակցություն ցուցահանդեսների , միջազգային մրցույթների, փառատոնների

Օտար լեզուների ուսուցում
2026-2027 ուստարի



անգլերեն անգլերեն ռուսերեն ռուսերեն ֆրանսերեն ֆրանսերեն Միջմշակութային փոխհարաբերությունների , գլոբալ մտածլակերպի զարգացումը
Leader School - ի ծրագրի գլխավոր մասնիկն է ։ Անգլերենը և ֆրանսերեն հասանելի են խորացված ուսումնասիրության համար՝ որպես դպրոցական ծրագրի հավելում է , ինչպես նաև մեր խմբակներում սկսած 4 տարեկան երեխաների և մեծահասակների համար:

ԵՐԿԼԵԶՈՒ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ


ռուսերեն ռուսերեն հայերեն հայերեն

Հայրենիքաշինության ամենագլխավոր նախապայմանը հայրենադարձության գործընթացն է։ Աշխարհով մեկ սփռված հայերի վերադարձը ՀԱՅՐԵՆԻՔ խթանելու նպատակով LEADER SCHOOL առաջնորդական դպրոցը սիրով ընդունում է էթնիկ հայերին , ովքեր անգամ չեն տիրապետում մայրենի լեզվին ։ Դպրոցի գիտակ մանկավարժները , գերազանց տիրապետելով ռուսերենին և անգլերենին, դասը վարում են և՛ հայերենով , և վերարտադրում պահանջվող օտար լեզվով , ինչը և հնարավորություն է տալիս արագ ինտեգրել երեխաներին։
Երկլեզու կրթական համակարգ

Ուսման վարձ
և պայմաններ

2025 - 2026 ուսումնական տարվա սակագները
Leader School ընդհունվողների համար

Լիդերի հիմնական ծրագիր

  • Պետական հանրակրթական չափորոշչին համապատասխան ուսումնական ծրագիր / 09։00_14։30 /
  • երկարօրյա լրացուցիչ կրթական ծառայություն ներառյալ դասապատրաստում / ժամը 14։30_15։30 /
  • խմբակներ և հավելյալ դասընթացներ / 15։30_16։30 /
  • սնունդ / նախաճաշ և ճաշ /
  • փոխադրամիջոց / տնից դպրոց և դպրոցից տուն /
  • նախնական լրացուցիչ վճար չկա

Պայմաններ՝

  • Պայմանագիրը կնքվում է 10 ամսով (սեպտեմբերից մինչև հունիսը ներառյալ)
120 000 դրամ
90 000 դրամ

Լիդեր Պլյուս Պլան

  • Պետական հանրակրթական չափորոշչին համապատասխան ուսումնական ծրագիր / 09։00_14։30 /
  • երկարօրյա լրացուցիչ կրթական ծառայություն ներառյալ դասապատրաստում / ժամը 14։30_15։30 /
  • խմբակներ և հավելյալ դասընթացներ / 15։30_16։30 /
  • սնունդ / նախաճաշ և ճաշ /
  • փոխադրամիջոց / տնից դպրոց և դպրոցից տուն /
  • նախնական լրացուցիչ վճար չկա

Պայմաններ՝

  • Պայմանագիրը կնքվում է 10 ամսով (սեպտեմբերից մինչև հունիս ներառյալ)
  • Մուտքի վճար չկա
180 000 դրամ
149 000 դրամ

Հրավիրում ենք էքսկուրսիայի


Գրանցվե՛ք էքսկուրսիայի Երևանի Լիդեր դպրոցում


Հրավիրում ենք Ձեզ LEADER SCHOOL առաջնորդական դպրոց ։ Դպրոցում շրջայց կատարելով ՝ Դուք կծանոթանաք ուսումնառության այն բարենպաստ միջավայրին , որը ապոհովված է ժամանակակից բարձրորակ կրթություն ստանալու համար ։
Դասարաններում աշակերտների սահմանված առավելագույն թվաքանակը 12 է։ Դպրոցում ստեղծված են բոլոր նպաստավոր պայմանները , որ համակողմանի զարգացման միջոցով լիարժեք բացահայտվի սովորողների ներուժը ։
LEADER SCHOOL առաջնորդական դպրոցի կրթական գործընթացը կազմակերպվում է երկարօրյա ուսումնառության աշխատակարգով։


  • երկուշաբթի-ուրբաթ
  • 09:00 - 16:30
  • Երևան , Արշակունյաց գլխավոր պողոտա, Արմեն Խոստիկյան 12

Մեզ վստահում են ամենակարևորը

ինչպես ենք ապահովում աշակերտների առողջությունն ու հարմարավետությունը

ԽՆԱՄՔ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Leader School - ի հիմնական առավելություններից մեկը դա երեխաների անվտանգության կազմակերպումն է։ Վերահսկվող մուտքը և անվտանգության լրացուցիչ միջոցները ապահովում են մեր ուսանողների պաշտպանությունը և ծնողների հոգեկան հանգստությունը:
ՄԵՐ ԴԱՍԱՍԵՆՅԱԿՆԵՐԸ
Դպրոցի բոլոր դասարանները լուսավոր են և վերանորոգված ՝ ըստ չափորոշչային նորմատիվների , համապատասխանում են սահմանված բոլոր սանիտարահիգիենիկ պայմաններին , հագեցած են նյութատեխնիկական անհրաժեշտ բազայով , կահավորված են ժամանակակից կրթական պահանջները բավարարող տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներով ։
ՄԵՐ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԸ
Դպրոցը երկարօրյա ուսումնառության ընթացքում ոչ միայն ապահովում է երեխաների համար անվտանգ կենսամիջավայր , այլև կազմակերպում է նրանց անվտանգ տեղափոխումը տնից դպրոց և դպրոցից տուն ։ Այս գործընթացը իրականացվում է դպրոցի հետ պայմանագիր կնքած հատուկ լիցենզավորված վարորդական կազմակերպության բարձրակարգ վարորդական մասնագիտացում ունեցող հմուտ վարորդների կողմից բարեկարգ անվտանգ փոխադրամիջոցների միջոցով։

Սովորողի դպրոց հասնելը ՝ 08։45
Սովորողի դպրոցից դուրս գալը ՝ 16։30
Սննդի կազմակերպում

ՍՆՆԴԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ


Դպրոցը, համագործակցելով հայտնի և բարձրակարգ սննդի մատակարար կազմակերպության հետ, ըստ կնքված պայմանագրի կազմակերպում է երեխաների սննդի ապահովումը դպրոցում։
Սնունդը տրամադրվում է օրական երկու անգամ՝ նախաճաշ և ճաշ։
Յուրաքանչյուր օրվա ճաշացանկը տարբերվում է նախորդից։ Գործում է երկշաբաթյա մենյու, որը կազմվում է առողջ սննդի բաղադրիչների, սննդարարության փորձագիտական չափանիշների և սահմանված չափաբաժինների հիման վրա։

  • Հիպոալերգենային մթերքներ
  • Սննդարարության փորձագիտական չափանիշներ
  • Ամեն օր նոր և բազմազան ճաշացանկ

Գտնվելու վայրը և կոնտակտները


Leader school դպրոցը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում , Արշակունյաց պողոտան հատող փողոցի Արմեն Խոստիկյան 12 հասցեում , մետրոյի 《Գործարանային 》կանգառից գրեթե 1 կմ հեռավորությամբ։
ՀԱՍՑԵ

Երևան ք., Արշակունյաց գլխավոր պողոտա , Արմեն Խոստիկյան 12
Աշխատանքային ժամեր

երկուշաբթի - ուրբաթ: 09:00 - 17:00
շաբաթ և կիրակի - հանգստյան օրեր
Հարմարավետություն և մատչելիություն

Հարմարավետ փոխադրամիջոցը և հետիոտնի երթուղու հեշտ  հասանելիությունը բարենպաստ պայմաններ են հանդիսանում սովորողների և ծնողների համար ։ Երեխաների տնից դպրոց և դպրոցից տուն  տեղափոխման հարցի արդյունավետ լուծումը  առավելապես հարմար է այն ընտանիքների համար , որոնք բնակվում են մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում ։



Մեր սոց․ ցանցերը

Ֆեյսբուք  Ինստագրամ  Տելեգրամ

    Մնացել են հարցե՞ր




    Հաճախակի տրվող հարցերի փաթեթ ՝

    Դպրոց ընդունվելու գործընթացը կազմակերպվում է պարզ և հարմար ձևաչափով․

    1. Ծնողը կապ է հաստատում դպրոցի հետ հեռախոսով կամ այցելում դպրոց։
    2. Կազմակերպվում է նախնական հանդիպում տնօրինության կամ ընդունող հանձնախմբի հետ։
    3. Երեխան մասնակցում է ճանաչողական զրույցի կամ ադապտացիոն հանդիպման՝ տարիքային առանձնահատկություններին համապատասխան։
    4. Ծնողին ներկայացվում են դպրոցի կրթական ծրագիրը, առօրյան և պայմանները։
    5. Փաստաթղթերի ներկայացումից և պայմանագրի կնքումից հետո երեխան գրանցվում է դպրոցում։

    Ընդունելության համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը․

    • Երեխայի ծննդյան վկայականի պատճեն
    • Ծնողի անձնագրի պատճեն
    • Հանրակրթական նախորդ հաստատությունից անձնական գործ (եթե երեխան տեղափոխվում է այլ դպրոցից)
    • 3×4 չափսի լուսանկարներ
    • Բժշկական տեղեկանք (անհրաժեշտության դեպքում)
    • Դիմում և պայմանագիր դպրոցի կողմից սահմանված ձևաչափով

    LEADER SCHOOL-ում երկարօրյա ուսուցման ընթացքում երեխաների սնունդը կազմակերպվում է առողջ և հավասարակշռված մոտեցմամբ։

    Դպրոցում տրամադրվում է նախաճաշ և ճաշ։

    Սնունդը պատրաստվում է սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխան։

    Ցանկության դեպքում հնարավոր է ընտրել նաև հատուկ սննդակարգ՝ անհատական կարիքներին համապատասխան։

    Սննդի մատակարարումը կազմակերպվում է վստահելի գործընկեր կազմակերպության միջոցով։

    Դպրոցը հետևողական է սննդի որակի և երեխաների առողջ սննդակարգի պահպանման հարցում։

    Դպրոցը կազմակերպում է երեխաների անվտանգ տեղափոխումը՝ հաշվի առնելով ծնողների հարմարավետությունն ու երեխաների անվտանգությունը։

    Փոխադրումը իրականացվում է լիցենզավորված վարորդների միջոցով։

    Երթուղիները կազմվում են ըստ երեխաների բնակության վայրերի։

    Երեխաների տեղափոխումը վերահսկվում է դպրոցի կողմից։

    Առավոտյան երեխաները վերցվում են տնից և դասերից հետո վերադարձվում տուն։

    Տրանսպորտային ծառայությունը կազմակերպվում է նախապես համաձայնեցված գրաֆիկով։

    LEADER SCHOOL-ը առանձնանում է իր կրթական մոտեցմամբ և աշակերտակենտրոն միջավայրով։

    • Փոքր դասարաններ՝ անհատական մոտեցում յուրաքանչյուր երեխային
    • Երկլեզու կրթություն՝ անգլերեն և ռուսերեն ուղղվածությամբ
    • Երկարօրյա ուսուցում՝ դասապատրաստման աջակցությամբ
    • Անվտանգ և հոգատար միջավայր
    • Ստեղծագործական և զարգացնող խմբակներ
    • Ժամանակակից կրթական մեթոդներ և նորարարական մոտեցումներ
    • Փորձառու և նվիրված մանկավարժական թիմ
    • Ուշադրություն երեխայի ոչ միայն գիտելիքին, այլև անհատական զարգացմանը

    LEADER SCHOOL-ը ոչ միայն դպրոց է, այլև զարգացման միջավայր, որտեղ երեխան զգում է իրեն ապահով, գնահատված և աջակցված։

    Սովորողների անվտանգությունը դպրոցի առաջնահերթություններից է։

    Դպրոցի մուտքն ու ելքը վերահսկվում են։

    Դպրոցում պահպանվում են սանիտարահիգիենիկ կանոնները։

    Աշակերտները մշտապես գտնվում են ուսուցիչների և պատասխանատու անձանց վերահսկողության ներքո։

    Արտակարգ իրավիճակների դեպքում գործում են անվտանգության հատուկ ընթացակարգեր։

    Դպրոցում ստեղծված է հոգեբանական և ֆիզիկական անվտանգ միջավայր։

    Տրանսպորտային ծառայությունը նույնպես վերահսկվում է դպրոցի կողմից՝ ապահովելով երեխաների անվտանգ տեղաշարժը։